Լրահոս

26.05.2015 16:04


Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում (լուսանկարներ)

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում (լուսանկարներ)

Մայիսի 26-ին՝ ժամը 12.27-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ և մեկ ավտոսանդուղք. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.44-ին, մարվել՝ 13.01-ին: Այրվել է «Նիկո» արտադրական կոոպերատիվին պատկանող (տնօրեն՝ Լ. Մ.) ավտոտեխսպասարկման կետի տանիքի և առաստաղի փրփրապլաստը՝ մասնակի (մոտ 350 ք.մ):

Այս խորագրի վերջին նյութերը