Լրահոս

26.05.2015 17:15


Այրվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա

Այրվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 26-ին՝ ժամը 14.17-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծրուն եղբայրներ փողոցի Մ. Ս.-ին պատկանող թիվ 192 տան բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.33-ին, մարվել` 14.45-ին: Պարզվել է, որ այրվել է «Ֆորդ» մակնիշի 88LM788 պ/հ ամենագնացի առջևի հատվածը (4 ք.մ):

Այս խորագրի վերջին նյութերը