Լրահոս

27.05.2015 13:52


Հրազդանի կիրճում վերսկսվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները

Հրազդանի կիրճում վերսկսվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները

Մայիսի 27-ին՝ ժամը 08.30-ին, տեղեկություն է ստացվել, որ վերսկսվել են 1925 թ. ծնված Մ. Գ.-ի որոնողական աշխատանքները.

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:


***

Մայիսի 24-ին՝ ժամը 10.30-ին, 1925 թ. ծնված Մ. Գ.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Ժամը 18.08-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

***


Մայիսի 23-ին՝ ժամը 14.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ս. թ. մայիսի 21-ից որոնվող 1925 թ. ծնված Մ. Գ.-ի հագուստը. որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետի երկայնքով և ափամերձ հատվածով (մոտ 4 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 19.30-ին որոնողական աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, դադարեցվել են:

Այս խորագրի վերջին նյութերը