Լրահոս

27.05.2015 15:03


Հրդեհ Գյուրջյան փողոցում

Հրդեհ Գյուրջյան փողոցում

Մայիսի 27-ին, ժամը 13.55-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.12-ին, մարվել՝ 14.16-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարաններից մեկի (46 քմ) գույքը, մյուսի` պատուհանը:

Այս խորագրի վերջին նյութերը