Լրահոս

27.05.2015 16:40


ԼՂՀ Գերագույն դատարանը հրապարակեց ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

ԼՂՀ Գերագույն դատարանը հրապարակեց ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

Այսօր ԼՂՀ Գերագույն դատարանը դռնբաց դատական նիստում, վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի դատապաշտպաններ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները, վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ դատական նիստը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով հրապարակելով Գերագույն դատարանի վճիռը՝ նշեց, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է, և ենթակա չէ բողոքարկման:

Դ. Ասքերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորություններն օգտագործվել են, իսկ ԼՂՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու հնարավորությունն օգտագործելու հարցում իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը