Լրահոս

27.05.2015 16:41


Արտակարգ իրավիճակ Երևանում. ամուսինները սպառնում են ցած նետվել բարձրահարկ շենքի տանիքից

Արտակարգ իրավիճակ Երևանում. ամուսինները սպառնում են ցած նետվել բարձրահարկ շենքի տանիքից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, ովքեր սպառնում են ինքնասպանության դիմել՝ ցած նետվելով 11–հարկանի շենքից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարներն այս պահին բանակցությունների միջոցով ամուսիններին հորդորում են չդիմել այդ ծայրահեղ քայլին:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ամուսիններն ամիսներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել, երբ 2010 թվականին իրենց 3 անչափահաս՝ 7,6 և 3 տարեկան երեխաների հետ կամովին հատել էին հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Նախիջևանի տարածքում, իսկ Հայաստան նրանց ընտանիքը վերադարձել էր 2014 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը