Լրահոս

28.05.2015 10:18


ՃՏՊ Արմավիրի մարզում

ՃՏՊ Արմավիրի մարզում

Մայիսի 28-ին՝ ժամը 05.58-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 35 VU 404 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Ավտոմեքենայի վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Կ.-ը և ուղևոր՝ 1996 թ. ծնված Գ. Ֆ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը