Լրահոս

29.05.2015 22:20


Ամերիկյան դեսպանատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Ամերիկյան դեսպանատան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ

Մայիսի 29-ին, ժամը 19.31-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են "Օպել Աստրա" մակնիշի 34 VZ 342 պ/հ (վարորդ` Հ. Ֆ., ծնվ. 1987թ.) և "Օպել Աստրա" մակնիշի 34 VP 764 պ/հ (վարորդ` Կ. Ն., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը