Լրահոս

30.05.2015 13:36


Այսօր «Բորուսիա»–ն և «Վոլֆսբուրգ»–ը կխաղան Գերմանիայի գավաթի եզրափակչում

Այսօր «Բորուսիա»–ն և «Վոլֆսբուրգ»–ը կխաղան Գերմանիայի գավաթի եզրափակչում

Այսօր Դորտմունդի «Բորուսիա»–ն և «Վոլֆսբուրգ»–ը հանդիպելու են Գերմանիայի գավաթի եզրափակչում, որն ավանդաբար անց է կացվելու բեռլինյան «Օլիմպիաշտադիոն»–ում։

Այս խաղը դորտմունդցիների համար վերջին հնարավորությունն է՝ մեղմելու անհաջող մրցաշրջանից ստեղծված վատ տպավորությունը։ Վերջին հնարավորությունն է նաև Յուրգեն Կլոպի համար՝ գավաթ տանելու «Սիգնալ–Ինդունա–Պարկ»։

Փոխարենը՝ «Վոլֆսբուրգ»–ը հիանալի մրցաշրջան է անցկացրել՝ գերմանական Բունդեսլիգայում դառնալով երկրորդը և ձեռք բերելով ուղիղ ուղեգիր դեպի Չեմպիոնների լիգա։

Նշենք, որ «գայլերը» դեռ երբեք չեն հաղթել Գերմանիայի գավաթում, և միայն մեկ անգամ (1995թ.) դուրս են եկել եզրափակիչ։

Ինչ վերաբերում է դորտմունդցիներին, ապա նրանք նվաճել են երկրի գավաթը 3 անգամ, և այդքան էլ պարտվել են մրցաշարի եզրափակչում։

Այսօրվա հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը