Լրահոս

31.05.2015 11:17


«Բորուսիա»–ն պարտվել է «Վոլֆսբուրգ»–ին (տեսանյութ)

«Բորուսիա»–ն պարտվել է «Վոլֆսբուրգ»–ին (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի եզրափակչում հանդիպեցին Դորտմունդի «Բորուսիա»–ն և «Վոլֆսբուրգ»–ը։ Խաղը կայացել է բեռլինյան «Օլիմպիաշտադիոն»–ում։

Դորտմունդցիներին չի հաջողվել օգտվել վերջին հնարավորությունից և մեղմել անհաջող մրցաշրջանից ստեղծված վատ տպավորությունը։ Սա նաև վերջին հնարավորությունն էր Յուրգեն Կլոպի համար՝ գավաթ տանելու «Սիգնալ–Ինդունա–Պարկ»։

Հանդիպումն ավարտվել է 1:3 հաշվով՝ հօգուտ «Վոլֆսբուրգ»–ի։

Գոլերի հեղինակ են դարձել Օբամեյանգը, Լուիս Գուստավոն, Դե Բրյունեն և Դոստը։ Հայաստանի հավաքականի և «Բորուսիա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 61-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:

Այսպիսով, «Վոլֆսբուրգ»–ը դարձել է Գերմանիայի գավաթակիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը