Լրահոս

01.06.2015 11:03


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Մայիսի 31-ից հունիսի 1-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղամասում` եկեղեցու մոտակայքում, այրվել է 100 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում՝ 300 քմ, Նորակերտ գյուղի Շինարարների փողոցում՝ մոտ 5000 քմ, Ծաղկունք գյուղում գտնվող գերեզմանատանը՝ մոտ 700 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանայան խճուղում՝ մոտ 2000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկական կենտրոնին հարակից տարածքում՝ 300 քմ, Զորակ գյուղում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

Երևանի Վրացական փողոցի 4-րդ նրբանցքում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք և աղբ, Արտաշիսյան փողոցում՝ գնացքի գծերի մոտակայքում՝ 20 քմ, Դավիթաշեն 4-րդ թաղամասում` «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 500 քմ, Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքում՝ 50 քմ, Սևանի փողոցում` մետրոյի «Սասուցի Դավիթ» կայարանի մոտակայքում՝ մոտ 50 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը