Լրահոս

01.06.2015 12:15


«Տոյոտա»-ն բախվել է պատնեշի, «ՎԱԶ-2115»-ը՝ պատի, «ՎԱԶ-21074»-ը՝ ժայռի

«Տոյոտա»-ն բախվել է պատնեշի, «ՎԱԶ-2115»-ը՝ պատի, «ՎԱԶ-21074»-ը՝ ժայռի

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 31-ին՝ ժամը 03.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 22/2 հասցեի դիմաց «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 10.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 59 հասցեի դիմաց «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 20.00-ին, Կապան-Կավարտ բանավան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ճամփեզրի ժայռին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը