Լրահոս

01.06.2015 22:59


Հրազդանում և Երևանում հայտնաբերվել են օձեր

Հրազդանում և Երևանում հայտնաբերվել են օձեր

Հունիսի 1-ին, ժամը 18.38-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղավնաձոր գյուղի դպրոցի շենքում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնու¬թյունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարներն Աղավնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 շենքի մուտքի մոտակայքից օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 1-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Նորք թաղամասի թիվ 45 տան առաստաղին օձ է նկատվել, անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը