Լրահոս

01.06.2015 23:20


Կասկադի մոտակայքում «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է

Կասկադի մոտակայքում «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է

Հունիսի 1-ին, ժամը 16.46-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Կասկադ համալիրի կենտրոնական դիտահարթակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի» մակնիշի 004LL02 պետհամարանիշի (վարորդ` Հ. Ս., ծնվ.1996թ.) ավտոմեքենան շրջվել է, ուղևոր Ս.Յ.-ն (ծնվ. 1996թ.) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը