Լրահոս

02.06.2015 15:11


Երևան-Սևան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ

Երևան-Սևան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ

Հունիսի 2-ին, ժամը 13.29-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` արծվի արձանի մոտակայում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում բախվել են «Վազ 2108» մակնիշի 35 TD 833 պ/հ (վարորդ Ա.Ա. ծնվ. 1980թ) և «ՈՒազ» մակնիշի 43 OT 157 պ/հ (վարորդ Ռ. Ա. ծնվ. 1962թ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Ա.-ն և Ռ.Ա.-ն ստանալով մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել են Աբովյան ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը