Լրահոս

02.06.2015 23:34


Երևանում հայտնաբերվել են օձեր

Երևանում հայտնաբերվել են օձեր

Հունիսի 2-ին, ժամը 17.26-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի բակում նկատվել է օձ . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Հունիսի 2-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 2/20 տան բակում հայտնաբերել է օձ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը