Լրահոս

03.06.2015 07:57


Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

Հունիսի 2-ին՝ 23.26-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Երևան հատվածի 12-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 25 SS 425 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ.1992թ.) և «ԲՄՎ» մակնիշի 15 VC 005 պ/հ (վարորդ` Կ. Մ., ծնվ. 1964թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը