Լրահոս

03.06.2015 10:28


Մարզահամերգային համալիրի ավազանում օձ է նկատվել

Մարզահամերգային համալիրի ավազանում օձ է նկատվել

Հունիսի 3-ին՝ ժամը 07.34-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավազանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 2-ին՝ ժամը 17.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


***

Հունիսի 2-ին՝ ժամը 15.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 2/20 տան բակում հայտնաբերել է օձ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը