Լրահոս

03.06.2015 11:57


«ՎԱԶ-2106»-ից գողացել է ձայնարկիչը

«ՎԱԶ-2106»-ից գողացել է ձայնարկիչը

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Չարենցի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Խաչատուր Գ.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 28-ին՝ ժամը 22.00-ին, Երևանի Սարի-Թաղի 8-րդ շարքի թիվ 179 հասցեի մոտ կայանված, 1975 թ. ծնված Էդուարդ Պ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը