Լրահոս

05.06.2015 15:00


«Մոսկվիչ»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

«Մոսկվիչ»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունիսի 5-ին, ժամը 11.42-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան Մ4 միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լերմոնտովո գյուղի վերջնամասում՝ դեպի Մարգահովիտ տանող ավտոճանապարհին «Մոսկվիչ» մակնիշի 39ԼՕ422 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Թ. ծնված 1936թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղևոր 1936թ. ծնված Գ. Ս.-ն տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը