Լրահոս

06.06.2015 11:59


Այսօր կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Այսօր կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Բեռլինում այսօր կայանալու է 2014/2015 Չեմպիոնների լիգայի որոշիչ խաղը։ Եզրափակչում հանդիպելու են «Բարսելոնա»–ն և «Յուվենթուս»–ը։

Կատալոնացիների հիմնական հարվածային ուժը լինելու է հարձակվող եռյակը՝ Մեսսի, Սուարես և Նեյմար։ Այս մրցաշրջանի ընթացքում երեքով նրանք հասցրել են 120 գոլ խփել, ինչը իսպանական ֆուտբոլի բացարձակ ռեկորդ է։

«Ծեր սենյորան» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի եզփափակչում խաղացել է 2003թ., երբ թուրինցիները զիջեցին «Միլան»–ին 11–մետրանոցների շարքում։ Թիմի այն ժամանակվա կազմից այսօր բեռլինյան մարզադաշտ դուրս կգա «Յուվենթուս»–ի երկարամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը։

Հատկանշական է, որ երկու թիմերն էլ ձեռք են բերել իրենց երկրների գավաթները և հաղթել առաջնություններում, և այսօրվա հաղթանակը նրանց հնարավորություն կտա յուրօրինակ հեթ–թրիք սահմանել։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը