Լրահոս

08.06.2015 15:05


Ավտոմեքենան բախվել է ծառին

Ավտոմեքենան բախվել է ծառին

Հունիսի 8-ին, ժամը 00.25-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցում` «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վազ 21012» մակնիշի 34FL608 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնվ.1992թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, հրդեհի նշաններ չի հայտնաբերվել. զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը