Լրահոս

08.06.2015 18:42


Ցեխակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել

Ցեխակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել

Հունիսի 8-ին, ժամը 12.04-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Փոսի կապ» կոչվող գերեզմանատան մոտակայքում` ցեխակույտի մեջ, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 71 SA 007 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը