Լրահոս

08.06.2015 14:43


Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հունիսի 8-ին, ժամը 11.23-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտակայքում գազատար խողովակի գազաբաշխիչ կայանից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը, իսկ հրդեհը մարվել է:

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ: Ջերմահարվել է մեկ գազաբաշխիչ կայան:

Այս խորագրի վերջին նյութերը