Լրահոս

08.06.2015 17:45


Քարաթափում Լոռու մարզում

Քարաթափում Լոռու մարզում

Հունիսի 8-ին, ժամը 08.17-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ալավերդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժայռից մոտ 100-120 մ բարձրությունից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը (40 քմ) դարձել է անանցանելի:

Հրշեջ-փրկարարները «Թումանյանի ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով ավտոճանապարհը մաքրել են քարերից, որից 3-ը` մոտ 1 խմ. երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը