Լրահոս

08.06.2015 15:53


Թիվ 7 երթուղայինում պայուսակից գողացել են դրամապանակը

Թիվ 7 երթուղայինում պայուսակից գողացել են դրամապանակը

Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ թիվ 7 երթուղու միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 ԱՄՆ դոլար, 5.000 դրամ, բանկային քարտ և վճարման անդորրագրեր՝ պատճառելով 50.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները նույն օրը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը