Լրահոս

08.06.2015 15:15


Զինվորականների «Նիվան» ընկել է ձորը. կան վիրավորներ և մեկ զոհ

Զինվորականների «Նիվան» ընկել է ձորը. կան վիրավորներ և մեկ զոհ

Երեկ՝ հունիսի 7-ի ուշ երեկոյան, Վայոց ձորում «Վազ 2121» մակնիշի մեքենան գլորվել է ձորը. կան վիրավորներ և մեկ զոհ:

Ինչպես «NewsBook»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեքենայում եղել են զինվորականներ: Նրանք տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: Առժամանակ անց 3 վիրավորներից մեկը մահացել է:

Վիրավորներից մյուսը` Հրայր Գևորգյանը, Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ, ավագ լեյտենանտ է, և աշխատում է ՀՀ ՊՆ Վայքի զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժանմունքի սպա:

Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը