Լրահոս

08.06.2015 17:08


Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հայտնաբերվել են օձեր

Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հայտնաբերվել են օձեր

Հունիսի 8-ին, ժամը 14.22-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Տերյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող բժշկական կենտրոնի տարածքում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցի փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը