Լրահոս

09.06.2015 19:34


Թագավորանիստից ոստիկանություն

Թագավորանիստից ոստիկանություն

Հունիսի 8-ին՝ ժամը 22.05-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Թագավորանիստ կոչվող հանդամասից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին և 1972 թ. ծնված Արմեն Շ.-ին։
Նշված վայրի հանգստի տաղավարի զննությամբ՝ սեղանի վրա հայտնաբերվել է 10 մլ չօգտագործված 4 ներարկիչ՝ ասեղ-ասեղակալներով, օգտագործված 4 ներարկիչ, մեկի վրա՝ դարչնավուն բամբակ, ապակե 1 սրվակ` «Դիմեդրոլ» գրառումով, 2 մլ ապակյա տարա` հեղուկով, «Դիմեդրոլ»-ի 2 դեղահաբ, բամբակե 1 փաթեթ, լուցկու 10 տուփ, «Գարյաչեե սուխոյե» գրառումով 3 տուփ սպիրտ, «Պիրալգին» դեղահաբի դատարկ տուփ, սոդա, կիտրոնի աղ, կոտրած սայր, մետաղյա 2 խոր աման, ապակե սրվակ, պատերին՝ դարչնագույն զանգված, պլաստմասե 1 շիշ՝ մածուցիկ զանգվածով, պոլիէթիլենային 2 շիշ՝ դեղնավուն հեղուկով:
Արմեն Շ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Կոդեին» թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը