Լրահոս

09.06.2015 15:43


Ծանոթուհուն տուն ճանապարհելիս գողացել է նրա համակարգիչը

Ծանոթուհուն տուն ճանապարհելիս գողացել է նրա համակարգիչը

Հունիսի 8-ին՝ ժամը 13.30-ին, 1999 թ. ծնված Սյուզաննա Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի գերեզմանատան մոտից գողացել են իր նոթբուքը և բջջային 2 հեռախոսները՝ պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Վ. Մ.-ն նշված վայրում Սյուզաննա Ա.-ին տուն ճանապարհելիս գողացել է խոտերի մեջ դրված համակարգիչը և պահել իր մոտ՝ հետագայում վաճառելու նպատակով:
Նույն օրը՝ ժամը 17.00-ին, Վ. Մ.-ն ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին` ներկայացնելով համակարգիչը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը