Լրահոս

09.06.2015 16:45


Վեդիում արձակված կրակոցի հետքերով

Վեդիում արձակված կրակոցի հետքերով

Հունիսի 8-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1990 թ. ծնված Տիգրան Բ.-ն ժամը 17.30-ի սահմաններում Վեդի քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի բակում հրազենից կրակել է:
Տիգրան Բ.-ն հրավիրվել է բաժին, ներկայացրել իր մոտ առանց համապատասխան փաստաթղթերի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանն ու հայտնել, որ կրակել է թռչուն խփելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը