Լրահոս

09.06.2015 20:00


Թռչնաբուծականի բարձունքից վայր չէր ընկել

Թռչնաբուծականի բարձունքից վայր չէր ընկել

Հունիսի 6-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում՝ հարցականով, քթի շրջանի սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արտակ Վ.-ն, որը, ըստ հարազատի հայտարարության` Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում բարձրությունից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ հունիսի 8-ին, ժամը 11.00-ին, պարզվել է, որ նշված ֆաբրիկայի մոտ, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Սամվել Խ.-ն ձեռքով հարվածել է Արտակ Վ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը