Լրահոս

10.06.2015 19:32


ՀԴՄ մեքենա, երկու տասնյակ բջջային հեռախոս և նոութբուք գողացողին հայտնաբերվել է

ՀԴՄ մեքենա, երկու տասնյակ բջջային հեռախոս և նոութբուք գողացողին հայտնաբերվել է

Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, 1974 թ. ծնված Տիգրան Գ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ լուսամուտի ապակին կոտրելով՝ Վանաձորի Խորենացու փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ գտնվող, իրենց ՍՊԸ-ին պատկանող տաղավարից գողացել են հսկիչ դրամարկղային մեքենա` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 12.40-ին, Բուլղարական 1-ին ավանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Հովհաննես Ա.-ն հունիսի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կետից գողացել է երկու տասնյակից ավելի (քանակը ճշտվում է) բջջային հեռախոս և 1 նոութբուք:
Գողոնի մի մասն առգրավված է:
Հետաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը