Աշխարհ

11.06.2015 10:35


Ֆրանցիսկոս պապը հրեշտակ–խաղաղարարի շքանշան է նվիրել Պուտինին

Ֆրանցիսկոս պապը հրեշտակ–խաղաղարարի շքանշան է նվիրել Պուտինին

ՌԴ առաջնորդ Վլ. Պուտինի հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ մոտ մեկ ժամ է տևել։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ բանակցությունների ավարտին Հռոմի պապը Պուտինին հրեշտակ–խաղաղարարի պատկերով շքանշան է նվիրել։

«Այս շքանշանը, որը ստեղծվել է նախորդ դարի նկարիչներից մեկի կողմից, պատկերում է հրեշտակ, որը և՛ խաղաղություն է բերում, և՛ արդարություն, և՛ համերաշխություն, և՛ պաշտպանություն։ Իսկ տեքստում մտքեր կան այն մասին, որ Ավետարանը լույս ու ուրախություն է բերում մեր կյանք, ինչպես նաև աշխարհաքաղաքական խորհրդածություններ մեր մասին ու մեր կյանքի մասին»,–ասել է պոնտիֆիկոսը՝ հանձնելով նվերը։

Իր հերթին ՌԴ առաջնորդը Հռոմի պապին է նվիրել պաննո՝ Քրիստոսի տաճարի պատկերով, ինչպես նաև Ուղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը