Աշխարհ

12.06.2015 07:15


1 մլն եվրո շահած ֆրանսիացին չի ներկայացել գումարը ստանալու համար

1 մլն եվրո շահած ֆրանսիացին չի ներկայացել գումարը ստանալու համար

Ֆրանսիական Վերին Ալպերի դեպարտամենտի բնակիչը, ով «Euromillions» վիճակախաղում 1 մլն եվրո է շահել, չի ստանա իր գումարը, քանի որ չի դիմել շահած փողերը ստանալու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ ֆրանսիական ԶԼՄ-ին հղումով։

Անհայտ անձն ապրիլի 7-ին տեղական բարերից մեկում ակտիվացված տոմսով 1 մլն եվրո է շահել, սակայն այդպես էլ չի ներկայացել համապատասխան մարմիններին: Հաջողակին փնտրել են մինչև մայիսի վերջ, սակայն հունիսի 6-ին հայտարարվել է, որ շահույթն այլևս վավեր չէ, և այն կրկին վերադառնում է խաղի մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը