Աշխարհ

12.06.2015 09:40


Կազիկով. «Ռուս և ուկրաինացի մարզիկները ծեծկռտուք չեն սարքել Բաքվում»

Կազիկով. «Ռուս և ուկրաինացի մարզիկները ծեծկռտուք չեն սարքել Բաքվում»

Բաքվում Եվրոպական խաղերի ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Կազիկովը հերքել է ռուս և ուկրաինացի մարզիկների միջև տեղի ունեցած կռվի մասին ԶԼՄ–ում տեղ գտած տեղեկատվությունը։

«Նման բան չի եղել», – «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ասել է Կազիկովը։

Ավելի վաղ «Հաքքին.ազ»–ը գրել էր, որ Առաջին եվրոպական խաղերի մեկնարկից առաջ Բաքվում ՌԴ և Ուկրաինայի մարզիկները կռիվ են սարքել։ Ըստ աղբյուրի՝ «բանավոր վեճից հետո չկարողանալով զսպել զգացմունքները՝ մարզիկներն անցել են ձեռնամարտի»։

Հիշեցնենք՝ Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12–28–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը