Լրահոս

13.06.2015 17:59


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 12-13-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցում` թիվ 70 դպրոցի մոտակայքում, այրվել է 1500 քմ, Մանանդյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում` 250 քմ, Մյասնիկյան պողոտայում` «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 100 քմ, Խորենացու փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք և ծառեր, Նուբարաշեն վարչական շրջանի մարզամշակութային համալիրի մոտակայքում՝ 25 քմ, Նուբարաշենի փողոցում՝ Վարդավառի լճի մոտակայքում՝ 500 քմ, Մարգարյան փողոցում գտնվող թիվ 100 միջնակարգ դպրոցի մոտակայքում՝ 1000 քմ, Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտ՝ 3000 քմ խոտածածկ տարածք և չշահագործվող ավտոմեքենա, Գ. Հովսեփյան փողոցում գտնվող «Օլիմպոս» կրթահամալիրի մոտ՝ 400 քմ, Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջի մոտակայքում՝ 20 քմ, Արագածի փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում՝ 3 հա խոտ և շինարարական աղբ, Սարի Թաղի կանաչապատ տարածքում՝ 2,4 հա, Դավիթ Բեկի փողոցում՝ Սարգիսավան թաղամասի մոտակայքում՝ 200 քմ, Գոգոլի փողոցում՝ հանրակացարանների մոտ՝ 1 հա, Շևչենկոյի փողոցի թիվ 1 շենքի մոտ՝ 30 քմ, Նորքի գերեզմանատան մոտակայքում՝ 200 քմ, Սարյան փողոցում` Կենտրոնական փոստի մոտ` 100 քմ խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի անվան այգու տարածքում այրվել է 2000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցում` եկեղեցու մոտակայքում՝ 1000 քմ, Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ 200 քմ, Սայաթ Նովա գյուղի սկզբնամասում՝ 350 քմ, Հայանիստ գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում՝ 20 հա, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գորկու փողոցում՝ 20 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ «Հռիփսիմե» տաճարի մոտակայքում` 2500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը