Լրահոս

13.06.2015 23:15


Ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի

Ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի

Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը