Լրահոս

15.06.2015 08:14


Բագրատունյաց փողոցում փլուզում է տեղի ունեցել

Բագրատունյաց փողոցում փլուզում է տեղի ունեցել

Հունիսի 14-ին՝ ժամը 22.42-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 տան 2-րդ հարկի պատշգամբը մասամբ փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է տանը հարակից մեկհարկանի խորդանոցի (կառուցվել է 1950 ական թվականներին) տանիքը` 5 քմ:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը