Լրահոս

15.06.2015 11:23


«Վոլցվագեն»–ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում

«Վոլցվագեն»–ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում

Հունիսի 15-ին՝ ժամը 03.46-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Իջևան-Կայան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Պարզվել է, որ Իջևան-Ազատամուտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Վոլցվագեն» մակնիշի 34 ML 728 պ/հ (վարորդ Գ.Մ. ծնվ. 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:

Հրշեջ-փրկարարները վարորդ` Գ.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը