Լրահոս

15.06.2015 21:09


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 12-ից 15-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 12-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 51 դեպքից բացահայտվել է 42-ը: Բացահայտվել է կողոպուտի` 3, գողության` 18, խարդախության` 14, յուրացման, մաքսանենգության և խուլիգանության` 2-ական, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 5 և գողության 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 36-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը