Լրահոս

15.06.2015 19:15


Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը Սոչիից ժամանել է Երևան

Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը Սոչիից ժամանել է Երևան

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օրերս «Սոչի-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, ով մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Ռոբերտ Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը