Լրահոս

15.06.2015 12:20


Մանրամասներ Գյումրիում հայտնաբերված ՌԴ քաղաքացի զինվորականի սպանության գործից

Մանրամասներ Գյումրիում հայտնաբերված ՌԴ քաղաքացի զինվորականի սպանության գործից

Գյումրիում՝ Մայր Հայաստան կոչվող հուշահամալիրի տարածքում, ուր երկու ժամ առաջ հայտնաբերվել է երիտասարդ զինվորականի դին, աշխատում են մեծ թվով իրավապահներ, դատաբժիշկներ, քննիչներ:

Ինչպես փոխանցում է «ԳԱԼԱ»-ի թղթակիցը, հայտնաբերված անձը Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասի զինծառայող է՝ Իվան Նովիկովը: Վերջինս նորակոչիկ է եւ ընդամենը երկու ամիս է, ինչ ծառայության է անցել:

Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը «ԳԱԼԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան. անձը վնասվածքներ է ստացել կտրող ծակող գործիքից:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը