Լրահոս

16.06.2015 01:23


Արմենակյան փողոցում «Պեժո»–ն շրջվել է

Արմենակյան փողոցում «Պեժո»–ն շրջվել է

Հունիսի 15-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արմենակյան փողոցում «Պեժո» մակնիշի 34VU633 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը (վերջիններիս ինքնությունը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանք հրաժարվել են բուժօգնությունից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը