Լրահոս

15.06.2015 23:27


Հրդեհ Մալիշկա գյուղում և Կապան-Դավիթ Բեկ ավտոճանապարհին

Հրդեհ Մալիշկա գյուղում և Կապան-Դավիթ Բեկ ավտոճանապարհին

Հունիսի 15-ին, ժամը 14.23-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի Քահրև կոչվող տարածքում այրվում են անասնագոմեր:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.54-ին, մարվել՝ 17.01-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքը` 250 քմ:

***

Հունիսի 15-ին, ժամը 16.59-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան - Դավիթ Բեկ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.48-ին, մարվել` 17.55-ին:

Այրվել է «ՈՒԱԶ» մակնիշի 34LZ538 պետհամարանիշով (վարորդ` Է. Կ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը