Լրահոս

16.06.2015 07:50


Բաղրամյան պողոտայի շենքի հետնամասում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ (լուսանկարներ)

Բաղրամյան պողոտայի շենքի հետնամասում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ (լուսանկարներ)

Հունիսի 16-ին՝ ժամը 01.48-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում, պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:

Հարվածային ալիքից վնասվել են նաև ավտոտնակի դռները և մոտակա շենքի (թիվ 60) 2-րդ հարկի (թիվ 5 շենք), 3-րդ հարկի (թիվ 9 շենք), 4-րդ հարկի (թիվ 12 շենք), 5-րդ հարկի (թիվ 15 շենք) բնակարանների և շենքի մուտքի պատուհանները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.06-ին, մարվել՝ 02.12-ին:

Ամբողջությամբ այրվել է «Նիսան Քաշքայ» մակնիշի 19ՏՏ190 պետհամարանիշով ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտ 25-30 տարեկան անձը չպարզված երիտասարդին հոսպիտալացրել են «Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց», ով ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը