Լրահոս

16.06.2015 16:24


Շուշիում կասեցվել է մսամթերքի բակային վաճառքը

Շուշիում կասեցվել է մսամթերքի բակային վաճառքը

ԼՂՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության կողմից պարզվել է, որ Շուշի քաղաքում առևտրի համար չնախատեսված, հակասանիտարական պայմաններում և առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի իրականացվել է մսամթերքի բակային վաճառք։

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ ՍԱՊԾ մամլո ծառայության փոխանցմամբ՝ մսի պիտանելիությունը ստուգելու նպատակով «Շուշիի անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ-ում իրականացվել է լաբորատոր փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ միսը պիտանի է սննդի մեջ օգտագործելու համար:

Սակայն հաշվի առնելով որ վաճառքը իրականացվում է առևտրի համար չնախատեսված, հակասանիտարական պայմաններում և առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժության տեսչության մասնագետների հանձնարարականով չիրացված մսի հետագա վաճառքը նշված պայմաններով արգելվել և հանվել է շուկայից:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը