Լրահոս

16.06.2015 23:43


Հրդեհ նախկին դաշնամուրի գործարանում

Հրդեհ նախկին դաշնամուրի գործարանում

Հունիսի 16-ին, ժամը 20.07-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 1/68 հասցեում գտնվող նախկին դաշնամուրի գործարանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին դաշնամուրի գործարանի երրորդ հարկի միջանցքում տեղադրված ինքնաշեն բովարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.17-ին, մարվել՝ 20.20-ին: Այրվել են սերմեր:

Այս խորագրի վերջին նյութերը