Լրահոս

01.12.2010 12:25


Թեհրանի օդանավակայանի շենքերից մեկի վրա Դավթի աստղ են հայտնաբերել

Թեհրանի օդանավակայանի շենքերից մեկի վրա Դավթի աստղ են հայտնաբերել

Իրանական «Iran Air» ավիաընկերության շտաբ-բնակարանի տանիքին՝ Թեհրանի միջազգային օդանավակայանից քիչ հեռու, հայտնաբերվել է Իսրայելի խորհրդանիշներից մեկի՝ Դավթի աստղի պատկերը։ Այս մասին գրում է «Ynet News» ինտերնետային պարբերականը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին։

Բացահայտումը արվել է «Google Maps» ծառայության միջոցով, ինչը թույլ է տալիս տեսնել երկրի մակերևույթի արբանյակային լուսանկարները։ Ինչպես պարզաբանում է իրանական մամուլը, շենքի վրա պատկերված աստղը բացատրվում է նրանով, որ այն կառուցել են իսրայելցի մասնագետները դեռևս 1979թ. իսլամական հեղափոխությունից առաջ։

«Ուշագրավ է, որ հեղափոխության հաղթանակից 32 տարի անց սիոնիստական աստղ-խորհրդանիշը դեռ չի հեռացվել այդ շինության տանիքից»,-իրանական ինտերնետային պարբերականից մեջբերում է «Ynet News»-ը։ Իրանական ԶԼՄ-ները պահանջել են խորհրդանիշն անմիջապես հեռացնել տանիքից։

Ինչպես նշում է «Ynet News»-ը, սա առաջին նմանատիպ սկանդալը չէ։ 2010թ. օգոստոսին պարզվել էր, որ Թեհրանի կենտրոնական հրապարակներից մեկը ծածկող գմբեթի վրա այդպիսի հարյուրավոր աստղեր են պատկերված։

Այս խորագրի վերջին նյութերը