Լրահոս

17.06.2015 20:20


200 մետր խողովակների գողությունը բացահայտվել է

200 մետր խողովակների գողությունը բացահայտվել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Թ.-ին:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ նա 2014 թ. մայիսից մինչև ս/թ. մայիսն ընկած ժամանակահատվածում մետաղների ընդունման կետից պարբերաբար գողացել է շուրջ 200 մ երկաթյա խողովակ` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը